Image result for ՏՏ ոլորտ2017թ-ի առաջին եռամսյակի հարկատուների ցանկում առանցքային տեղ են գրավում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի ներկայացուցիչները: Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը կապի օպերատորների շարքում 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գլխավորում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (Beeline), որը բյուջեին վճարել է 2.2 մլրդ դրամի հարկ, որից 297,9 մլն դրամ - մաքսային տուրքեր, 832,04 մլն դրամ՝ ուղղակի հարկ (շահութահարկ, եկամտահարկ) և 877.2 մլն դրամ՝ անուղղակի հարկ (ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ):

Ընդհանուր առմամբ՝ 1000 խոշորագույն հարկատուների ցանկում «Արմենիա Տելեֆոն Կոմպանին» զբաղեցնում է 11-րդ տեղը՝ նախորդ տարվա 5-րդ տեղի փոխարեն: Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ կապի չորս օպերատորները 2017 թվականի առաջին եռամսյակում բյուջեին ընդհանուր առմամբ վճարել են 5,4 մլրդ դրամ, որից 2.1 մլրդ դրամ՝ ուղղակի հարկ (շահութահարկ, եկամտահարկ) և 1.8 մլրդ դրամ՝ անուղղակի հարկ (ԱԱՀ և ակցիզային հարկ): Երկրորդ տեղում է «Ղ Տելեկոմը» (ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշ), վճարելով 1.8 մլրդ դրամ, որից 51,5 մլն դրամ՝ մաքսային տուրքեր, 729.8 մլն դրամ՝ ուղղակի հարկ, 729.98 մլն դրամ՝ անուղղակի հարկ:

Ընդհանուր առմամբ՝ 1000 խոշորագույն հարկատուների ցանկում «Ղ-Տելեկոմն» զբաղեցնում է 14-րդ տեղը, նախորդ տարվա 12-րդ տեղի փոխարեն: Երրորդ տեղում է UCom-ը, որը պետբյուջեին վճարել է 1.2 մլրդ դրամ, որից 147,1 մլն - մաքսային տուրքեր, 442,6 մլն դրամ՝ ուղղակի հարկ և 169.4 մլն դրամ՝ անուղղակի հարկ, 1000 խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցնելով 20-րդ տեղը, անցյալ տարի`51 տեղ: Չորրորդ տեղում է GNC Alfa-ն (Ռոստելեկոմ ապրանքանիշ), վճարելով 160.4 մլն դրամի հարկ, որից 44.2 մլն դրամ - մաքսային տուրքեր, 105.5 մլն - ուղղակի հարկ և 39.9 մլն դրամ - անուղղակի հարկ, 1000 խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցնելով 182-րդ տեղը, նախորդ տարի`135 տեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել