Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:57-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութը՝ Մարտա Հարությունյանի ֆեսյբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել