Երեկ հայտնի դարձավ, որ մարտի 22-ին ավտովթարի է ենթարկվել Եվա Ռիվասը: Այդ մասին տեղեկացրեց անձամբ երգչուհին` հրապարակելով ստորեւ ներկայացված լուսանկարը, որտեղ իր դեմքին կապտուկներ կան: 
Եվա Ռիվասը

Ավտովթարի մանրամասները ճշտելու համար BRAVO.am-ը կապվել է ռուսաստանաբնակ երգչուհու հետ, որն էլ նշել է` դեպքը տեղի է ունեցել Դոնի Ռոստով քաղաքում. «Մոսկվայից այս քաղաք հիմնականում ուղեւորվում եմ վարորդիս հետ: Բայց այդ երեկո նրան բաց էի թողել, քանի որ ինձ ուղեկցում էր սիրելիս: Իսկ Մոսկվա վերադառնալիս ընկերուհուս հետ էի, երբ պատվիրեցինք այդ տաքսին…»:

Եվա Ռիվասը


Եվա Ռիվասը մեզ հետ զրույցում ասել է` կարողացել են խուսափել ծանր հետեւանքներից. «Ուղեղի ցնցում եմ ստացել, վնասվել է ծնոտս, շրթունքիս էլ կարեր են դրել: Մնացածն արդեն մանրուքներ են, եւ վստահեցնում եմ` ինչպես ռուսներն են ասում` մինչեւ հարսանիք ամեն ինչ կանցնի»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել