Լոս Անջելեսի բնակիչ Թիթ Մաքդոնալդսը 10 երեխայի հայր է:
Վերջերս հարաբերություններն ընտանիքում այնքան էլ լավ չեն դասավորվել, այդ պատճառով նա որոշել է օգտվել մարմնավաճառների ծառայություններից և գնացել է Լաս Վեգաս:
Այնտեղ նա հյուրանոցի համար է վարձել և երկու մարմնավաճառի պատվիրել:
Բայց երբ աղջիկները համար են մտել, տղամարդն ընկել է հիստերիայի մեջ ու թավալվել հատակին:
Պարզվել է՝ մարմնավաճառներն իր հարազատ դուստրերն են, ովքեր 3 տարի առաջ փախել են ծնողների տնից:
Տեսնելով հորը՝ աղջիկները շտապ հեռացել են համարից: «Մինչ այդ ես կյանքումս երբեք չէի օգտվել մարմնավաճառների ծառայություններից,- ավելի ուշ պատմել է Թիթ Մաքդոնալդսը Las Vegas Weekly-ին տված հարցազրույցում:- Քրիստոսի անունով եմ երդվում: Եվ որքա՞ն էին շանսերը, որ նրանք իմ սեփական արյունն ու սերունդը կլինեին: Կարծում եմ՝ այդ կերպ Աստված ինձ դաս տվեց»: Շոկից ուշքի գալով՝ Թիթը համարից դուրս է եկել և 20 ու 23 տարեկան դուստրերին գտել է հյուրանոցի կազինոյի բարում:
«Ես նրանցից ներողություն եմ խնդրել արածիս համար,- պատմում է Մաքդոնալդսը:- Ափսոսանք եմ հայտնել իմ արարքների հետ կապված և ասել, որ պարզապես ուզում եմ, որ մենք նորից ընտանիք լինենք: Մենք դուստրերիս հետ հարթեցինք մեր հարաբերությունները: Ամուսնական խնդիրները դեռ կան, բայց ես ու կինս հիմա խորհրդատուի մոտ ենք գնում, ով մեզ օգնում է հաղթահարել այդ բարդ շրջանը»:
«Ես աղջիկներիս հետ չափազանց խիստ էի,- ասում է Թիթը:- Մշտապես նրանց ապտակում էի՝ ցանկանալով, որ նրանք բալետում առաջընթաց ունենային և կրթաթոշակ ստանային: Բայց նրանք բալետ չեն սիրում, այնպես որ, պետք չէր նրանց ստիպել: Այդ ամենն իմ մեղքն է»:
Տղամարդն ասում է, որ դուստրերը պատրաստվում են հետագայում ևս մարմնավաճառությամբ զբաղվել:
«Բայց եթե դա նրանց երջանկացնում է, ո՞վ եմ ես, որ նրանց ճանապարհին կանգնեմ: Այսուհետ ես նրանց պարզապես կսիրեմ ու կաջակցեմ»,- նշում է նա: