Լողավազանում օրն անցկացնելուց հետո նորմալ է անուժ և քնկոտ լինելը, հատկապես երեխայի դեպքում, ով օրվա ընթացքում շատ ակտիվ է:

Այդ պատճառով Կասանդրա Ջեքսոնը ոչինչ չէր կասկածում, երբ իր որդին օրը լողավազանում անցկացնելուց հետո ասաց, որ ուզում է մի քիչ քնել:

10 տարեկան Ջոննին պառկեց քնելու հոգնեցնող օրվանից հետո։ Նրա մայրը չէր ենթադրում, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ: Նա գնաց իր երեխային ստուգելու և զարմացավ տեսածից: Երեխայի բերանից փրփուր էր հոսում, նա դժվարությամբ էր շնչում:

Զննությունից հետո պարզվեց, որ պատճառը կուլ տված ջուրն էր: Այդ վիճակը հազվադեպ կարող է մահացու լինել, եթե նախազգուշացնող ախտանիշներն անտեսվում են:

Ցանկացած ժամանակ և՛ մեծահասակները, և՛ երեխաները կարող են տուժել նույնիսկ քիչ ջուր կուլ տալու դեպքում:

Ջուրը կարող է գրգռել թոքերը և այտուց առաջացնել:

Որպես կանոն՝ թոքերում քիչ քանակությամբ ջուրը բավարար է արյունը թթվածնով հարստացնելու թոքերի գործառույթին խանգարելու համար:

Եթե ձեր երեխան չափից շատ ջուր է կուլ տվել, ուշադիր հետևեք ախտանիշներին և նրան անհապաղ հիվանդանոց տարեք:

Այդպիսի վիճակի նշանները կարող են երևալ 72 ժամում:

Ախտանիշները՝

  • Չափից շատ հոգնածություն լողալուց հետո
  • Հևոց լողալուց հետո
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել