Armlur.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունը որպես աջակցություն 928 մլն 871 հազար 200 դրամ հատկացրել է մի շարք մարզերի սահմանամերձ գյուղերին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատկացված գումարը նախատեսված է բնակիչների կողմից ողջ տարվա սպառվելիք էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի վարձերը վճարելու համար: Այսպես՝ կառավարությունը գումար հատկացնում է այն մարզերին, որոնց գյուղերն ընդգրկված են փոխհատուցում ստացող գյուղերի ցանկում:
 «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ աջակցությունից կօգտվեն Արարատի (թվով 2 գյուղ), Գեղարքունիքի (թվով 2 գյուղ), Վայոց ձորի (թվով 2 գյուղ) եւ Տավուշի (թվով 19 գյուղ) մարզերի ընդհանուր 25 սահմանամերձ գյուղերի բնակիչները բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի եւ հողի հարկի փոխհատուցման նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել