Օրերս իմ մաշկի վրա զգացի, թե ինչ աներևակայելի խոչընդոտների կարող է հանդիպել քաղաքացին, որին հարկավոր է որևէ փաստաթուղթ ոստիկանությունից, անձնագրային բաժանմունքներից կամ զինկոմիսարիատներից: Այս թոհուբոհի մեջ կարելի է ողջ խորությամբ ուսումնասիրել և զգալ Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստան»-ը:
Արհեստական խոչընդոտները, որոնք ստեղծվում են հետագայում դրանց հաղթահարումը որպես լավություն ներկայացնելու կամ որպես կաշառք ստանալու միջոց դարձնելու նպատակով, առաջացնում են քաղաքացու ատելությունն ու զզվանքը պետական կառույցների նկատմամբ: Մարդ պետք է լուրջ հոգեկան շեղումներ ունենա այս կառույցների հետ առնչվելիս իրեն ապահով զգալու համար:
Սերժ Սարգսյանի «ապահովության» շունչը էլ ավելի ուժգին է դառնում, երբ անձնագրային բաժանմունքներում հանդիպում ես միմիանց հերթ չտվող, Երևանի ավագանու ընտրություններից առաջ հանկարծ Երևանի հաշվառում ստանալ ցանկացող քաղաքացիների կամ հանդիպում ես անձնագրայինի աշխատակցի, որը տասնյակ անձնագրերի տվյալներ է գրանցում, առանց դրանց տերերի:
Բարի լույս, դեպի անսերժ ու ապահով Հայաստան գնացող ֆեյսբուքահայեր:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aregface/posts/550224831689268
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել