Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները այսօր՝ մարտի 24-ին, ժամանեցին Երևան, որտեղ երկու օր անց տեղի կունանա 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ կարևոր հանդիպումը:

Ֆուտբոլիստներին օդանավակայանում կային դիմավորորղ հայ երկրպագուներ, սակայն նրանց թիվը մեծ չէր: «Արսենալի» և «Չելսիի» մարզաշապիկներով մոտ տասը երկրպագուներ էին 20:20-ից սպասում Օստրավա - Երևան ուղիղ չարտերային չվերթի ինքնաթիռին, որի վայրէջքը տեղի ունեցավ մոտ 40 րոպե ուշացումով:

«Ես սիրում եմ Չեխին, բայց բալետ եմ անելու Հայաստանին»,- միանգամից արդարանում էին երեխաները, ովքեր ինչպես երևում է, վախվորած էին նույն Իտալիային դիմավորելու հետ կապված աղմուկից հետո:

Չեխերը հայտնվում էին առանց ավելորդ ժպիտների և առաջիկա խաղի նկատմամբ տրամադրվածությունն արտահայտող լուրջ դեմքերով: Հումոր արեց միայն պատվիրակության տարեց անդամներից մեկը՝ մոտենալով ստորագրության սիրահարներին և բաժանելով իր ինքնագրերը: Դա զվարճացրեց ոչ միայն իր ընկերներին, այլևս ստորագրություն վերցնելու եկածներին, ովքեր չմերժեցին և իրենից էլ ինքնագիր վերցրին: Ամենից մեծ ուշադրությունը, բնականաբար, հենց Պետր Չեխի և Տոմաշ Ռոսիցկու նկատմամբ էր, ոմանք էլ փորձում էին հիշել, թե ինչ էր «էն Շախտյորի խաղացողի անունը»: Ավելի շուտ դուրս եկավ «Չելսիի» դարպասապահը: Սիրալիր ինքնագրեր բաժանելուց հետո նա երկրպագուներին ասաց, որ հիանալի է իրեն զգում և ուղևորվեց դեպի ավտոբուս: Քիչ անց դուրս եկած Ռոսիցկին փորձում էր մերժել ինքնագրերի ու լուսանկարվելու սիրահարներին, քանի որ ձեռքին ծանր բեռ ուներ և օգնում էր պատվիրակության աշխատակցին տեղափոխել այն դեպի ավտոբուս: Սակայն երկրպագուները հասան իրենց ուզածին՝ համեստորեն, առանց վանկարկումների լուսանկարվելով իրենց սիրելի թիմերում խաղացող ֆուտբոլիստների հետ: 

«Ֆուտբոլիստների համար շատ չեն»,- միմյանց հետ խոսում էին «Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցները և իրենք էլ պահը բաց չէին թողնում Չեխիայի կազմում ժամանած ամենաբարձրահասակ, ակնոցներով ֆուտբոլիստի հետ լուսանկարվելու համար: 

Չեխիայի ընտրանին վաղը մարզում կանցկացնի Հանրապետական մարզադաշտում, իսկ մարտի 26-ին՝ 20:00-ին, կկայանա հանդիպումը:

Դավիթ Գալստյան

Աղբյուրը՝ totalfootball.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել