Related imageԱրդ, ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր: Եվ ինչպես որ Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի, ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի. քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի: Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին Որդու անվանը չհավատաց: Եվ դատաստանը այսպե՛ս իսկ է. որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործեր ը չար էին. որովհետև, ով չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին»:
(Հովհաննեսի ավետարան 3:13-21)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել