Barometer.am-ը գրում է.
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը միանգամից 60%-ով բարձրացնելու մասին, հայտնում է "ՌԻԱ Նովոստին"։
Նման որոշում երկրի նախագահն ընդունել է զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։
Մայիսի 1-ից նվազագույն աշխատավարձն ամսական 40.638 բոլիվարի փոխարեն կկազմի 65.021 բոլիվար, տեղեկացնում է Noticias24-ը: Առաջին անգամ նաև սահմանվում են լրացուցիչ վճարումներ կենսաթոշակառուներին 19.506 բոլիվարի չափով։
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20170501/29400/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել