Հայրդ պետք է որ քեզ որոշ խորհուրդներ արդեն տված լինի, ինչևէ, այն դեպքում, եթե նա բավարար չափով կողքիդ չի եղել ու հասցրել սրա մասին խոսել, ստորև ներկայացնում ենք մի քանի իմաստուն խորհուրդ տղաներին:

Image result for men

1. Գնա այն կնոջ հետևից, ումից «վախենում ես» կամ կարծում, թե «պատրաստ չես» մոտենալ: Դու կզարմացնես ինքդ քեզ:

2. Երբեք սիրով մի զբաղվիր նրա հետ, ով դա այնքան չի ուզում, որքան դու:

3. Երբեք մի հարվածիր մեկին, մինչև որ նա ուղղակի վտանգավոր չլինի:

4. Յուրաքանչյուր գլխարկ պետք է ծառայի որևէ նպատակի:

5. Աղջկան առաջին հանդիպմանը երբեք մի հրավիրիր կինո:

6. Սովորիր ինքնուրույն սափրվել՝ ավանդական ձևով:

7. Ոչինչ ավելի զիլ չի դարձնի քեզ, քան կոկիկ, անթերի կարված կոստյումը:

8. Առաջին անգամ սափրվելիս արա դա վերևից ներքև ուղղությամբ:

9. Միշտ նայիր մարդու աչքերի մեջ, երբ խոսում ես նրա հետ:

10. Գնիր պոմպ մինչև այն օգտագործելու կարիք ունենալը:

11. Մարմնամարզությունը քեզ երջանկացնում է: Վազիր, ծանրություն բարձրացրու, սպորտով զբաղվիր:

12. Ատամներդ մաքրիր մինչև փողկապ կապելը:

13. Ամեն ամիս աշխատավարձին մի փոքր մասը պետք է պահես խնայողություններիդ մեջ:

14. Ամեն շաբաթ զանգահարիր ծնողներիդ:

15. Փողկապին երբեք ամրակ մի կրիր:

16. Ձեռք սեղմելու քո ուրույն ոճն ունեցիր:

17. Գովաբանիր աղջկա կոշիկները:

18. Բաժակդ անավարտ մի թող:

19. Եթե նույնիսկ վստահ չես, ապա կեղծիր դա. այն կգա:

20. Դու կարող ես տղամարդու չափը որոշել ըստ այն բաների չափի, որոնք անհանգստացնում են նրան:

21. Ուշադիր եղիր ժեստերիդ նկատմամբ:

22. Մարդու վրա ատրճանակ պահիր միայն այն դեպքում, եթե մտադիր ես կրակել:

23. Ձեռք սեղմելու համար միշտ կանգնիր:

24. Երբեք պարտքով մի տուր մի բան, որը չես կարող կորցնել:

25. Հարցրու ավելի շատ, քան պատասխանիր: Բոլորն էլ սիրում են իրենց մասին խոսել:

26. Գրասենյակում փոխվելու հագուստ ունեցիր:

27. Բարձրորակ գործիքներ գնիր, որպեսզի դրանք կյանքում միայն մեկ անգամ գնելու կարիք լինի:

28. Տղամարդկությունը միայն քո մասին հոգ տանելը չէ, այլ նաև մյուսների մասին:

29. Այնպիսի որոշումներ կայացրու, որոնք լավ պատմություն կդառնան:

30. Երբ քայլում ես, ուղիղ նայիր և ոչ թե ոտքերիդ:

31. Ոչ թե լավ տղաներն են վերջինը ավարտում, այլ ձանձրալի տղաները:

32. Գտիր կիրքդ, ինչն է քեզ ոգեշնչում, ու հասկացիր, թե ինչպես կարող ես վճարել դրա համար:

33. Թույլ մի տուր՝ փոքր գլուխը մտածի մեծ գլխի փոխարեն:

34. Անկախ պաշտոնից ու կյանքում մարդու զբաղեցրած դիրքից՝ բոլորը արժանի են հարգանքի:

35. Ամենակարևոր բանը, որ կարող ես սովորել, անձնական պատասխանատվությունն է: Վատ բաներ միշտ էլ պատահում են. քո խնդիրն է դրանք հաղթահարելը:

36. Հիշիր՝ բարկությունը պարտություն է:

37. Արա այն, ինչ պետք է արվի առանց դժգոհելու: Այն չի օգնի ամեն ինչ ավելի արագ վերջացնելուն:

38. Երբեք մի դադարիր սովորել:

39. Հասարակության մեջ միշտ դուրս արի այնպես, կարծես պետք է հանդիպես քո կյանքի սիրուն:

40. Մի փոխիր ինքդ քեզ միայն նրա համար, որ ինչ-որ մեկին ուրախացնես, եթե այդ մարդը դու չես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել