Մահաբեր ֆուտբոլիստը. բին Լադեն, Ջոբս, Քադաֆի... Բերեզովսկի Անգլիական «Արսենալի» ու Ուելսի ազգային հավաքականի խաղացող Աարոն Րեմզին մարտի 23-ին «Շոտլանդիա»–«Ուելս» խաղի ժամանակ գնդակ է ուղարկել շոտլանդացիների դարպասը։

Նորությունը չէր հայտնվի զուտ սպորտային կայքերից բացի այլ պարբերականների թիրախում, եթե մի քանի ժամ անց հայտնի չդառնար Բորիս Բերեզովսկու մահվան մասին։ Բանն այն է, որ Րեմզին, ինչպես նկատել է բրիտանական մամուլը, «մահաբեր ֆուտբոլիստ է»։ Նա հաճախ չէ գոլ խփում, սակայն նրա խփած գնդակից հետո սովորաբար մահանում է ինչ–որ հայտնի մարդ։ 

Այսպես, 2012 թ. փետրվարի 11-ին նա գնդակ է խփել Սանդերլենդին։ Փետրվարի 12-ին աշխարհն իմացավ Ուիթնի Հյուսթոնի մահվան մասին։ 2011 թ.–ին նա խփեց գոլ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ մեկ օր հետո լիկվիդացվեց Բին Լադենը։ Նույն թվականի հոկտեմբերի 19-ին նա գնդակ խփեց «Մարսելին». 24 ժամ անց սպանվեց Քադաֆին։ 2011–ի հոկտեմբերին՝ Ջոբսի մահից մի քանի ժամ առաջ, նա գնդակ է խփել «Թոթենհեմի» դարպասը։ Րեմսին գնդակ է խփել նաև Քիմ չեն Իրի մահից առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել