Երեկ` մարտի 24-ին, 31 տարեկանում մահացել է «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Արսեն Առաքելյանը, որը այս շրջանում նկարահանվում էր «Խաղից դուրս» հեռուստաֆիլմում: Նա ամուսնացած էր, որդին չորս տարեկան է:
Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել է ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, Արսեն Առաքելյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից. «Նկարահանումների հրաշալի ադմինիստրատոր էր: Ցավակցում եմ ոչ միայն կնոջը, հարազատներին ու բարեկամներին, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր իր հետ թեկուզ մեկ օր շփվել են: Լույսի կտոր մարդ էր…»:
Արսեն Առաքելյանի ֆեյսբուքյան էջում ցավակցություն են հայտնել նաեւ դերասաններ Աբել Աբելյանը, Սոս Ջանիբեկյանը, Անդրանիկ Հարությունյանը, դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, երգչուհի Կարինե Առուստամյանը, մոդել, «Կարգին սերիալ»-ի նոր եթերաշրջանի դերասանուհի Աննա Բաբայանը եւ ուրիշներ:





Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/03/blog-post_24.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




