Ամեն անգամ աղոթելիս, երբ ամեն բան թողած մի կողմ,
Ծնկած լինես քո իսկ ստեղծած պատրանքային խորանի դեմ,
Ու թևքերդ վերև պարզած հաղթահարես ամեն մի որմ,
Չըմբոստանաս քո ես-ի դեմ, լինես շիտակ, լինես խոհեմ:


Ամեն անգամ աղոթելիս, երբ բիրտ սիրտդ տենչա գոռալ,
Եվ երկնային խորանը վեհ բռնած ձեռքում իր զորավոր,
Տենչա անեծք թափել ամեն մեղքի, չարի, վատի վրա,
Դու մի ձգտիր քեզ վեր դասել քո իսկ Աստծուց, մա՛րդ
մեղսավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել