Հայրենադարձների դիմավորումը «Երեւան» կայարանում
(«Արի տուն» ծրագիրը) ԵՐԵՎԱՆ 1946 թ.

Մեծ հայրենադարձության կազմակերպումը (1946–1948թթ.)
Երկրորդ աշխարհամարտի ավարտին՝ 1945թ. մայիսի 15-ին, Խորհրդային Հայաստանի իշխանությունները ԽՍՀՄ կառավարության առջև հարց բարձրացրին նոր հայրենադարձություն կազմակերպելու անհրաժեշտության մասին։
1945թ. նոյեմբերին ԽՍՀՄ կառավարությունը որոշում կայացրեց հայրենադարձությունը կազմակերպելու վերաբերյալ։
Սփյուռքի բազմաթիվ համայնքներում ձևավորվեցին հայրենադարձությանը նպաստող հանձնաժողովներ։
Հայրենադարձների առաջին քարավանը 1946թ. հունիսի 23-ին «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս եկավ Բեյրութից և մի քանի օր անց ժամանեց Բաթում։ Այստեղից գնացքներով նրանց տեղափոխեցին Հայաստան։ Հաջորդ քարավանները հայրենիք եկան մինչև հոկտեմբեր ամիսը։
1946թ. Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Հունաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան ներգաղթեց շուրջ 51 հազար հայ։ 1947թ. Հայաստանն ընդունեց 25 հազար, իսկ 1948թ. 10 հազար հայրենադարձ։ Այդ ընթացքում աշխարհի 12 երկրներից հայրենադարձվեցին շուրջ 90 հազար հայեր։
Այսպես, 1950-ական թվականներին Հայաստան ներգաղթեց 4 հազար, իսկ 1960–1970-ական թվականներին՝ ևս 32 հազար մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել