Ամիսներ առաջ Ֆեյսբուքը Անդրոիդի համար թողարկեց Messenger-ի թեթևացված տարբերակը՝ Messenger Lite-ը, որն այն ժամանակ հասանելի էր միայն մի քանի երկրների օգտատերերի համար: Իհարկե, հնարավոր էր ներբեռնել apk ֆայլը և տեղադրել ցանկացած հեռախոսի վրա, սակայն պաշտոնապես Google Play-ից ներբեռնել հնարավոր չէր: Այսպիսով՝ Ֆեյսբուքը որոշել է հանել այդ սահմանափակումը, և Messenger Lite-ը հասանելի է դարձել ևս 136 երկրների օգտատերերի համար:
 
Messenger Lite-ում օգտատերերը կարող են փոխանակվել հաղորդագրություններով, ստիքերներով, լուսանկարներով ու հղումներով: Այս հավելվածում օգտատերերը չեն կարող կատարել աուդիո/վիդեո զանգեր, օգտվել լրացուցիչ հավելվածներից, լուսանկարների ֆիլտրերից ու Messenger Day ֆունկցիայից: Այսինքն, եթե դուք չեք օգտվում նշված ֆունկցիաներից ու ցանկանում եք Messenger-ով պարզապես ուղարկել հաղորդագրություններ, ապա կարող եք օգտվել Messenger Lite-ից: Բացի այդ՝ Lite տարբերակը նախատեսված է հիմնականում ոչ այդքան հզոր սմարթֆոնների համար և օգտագործում է ավելի քիչ ռեսուրսներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել