Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի արեցինԼոնդոնում շարունակվող հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանի առաջին տուրում կրկին հանդիպեցին մրցաշարային աղյուսակի առաջատարները՝ նորվեգացի Մագնուս Կարլսենը, որն այս անգամ խաղում էր սպիտակ խաղաքարերով, եւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Ինչպես առաջին շրջանում, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի 1-ին եւ 3-րդ համարները բաժանեցին միավորը՝ խաղաղություն կնքելով 41-րդ քայլում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել