Հայաստանի Հանրապետության Կինոլոգիական Միությունը ս.թ. ապրիլի 7-ին կազմակերպում է «Բոլոր ցեղատեսակի շների միջազգային ցուցահանդես» CAC, CACIB կարգի:

Դատավորները հրավիրված են Անգլիայից և Ֆինլանդիայից:

Ցուցահանդեսին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Անգլիայից, Մոլդովայից և բազում այլ պետություններից:

Ցուցահանդեսին ներկա են լինելու բազում հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Միջոցառումը նվիրված է «Հայկական գամփռ» ցեղատեսակի շան՝ իբրև Հայաստանի ազգային ցեղատեսակի ճանաչմանը միջազգային IKU (International Kennel Union) կազմապերպության կողմից, որը ներառում է շուրջ 120 պետություններ, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Հայաստանի Կինոլոգիական միությունն է www.kinologia.am:

Ցուցահանդեսին լինելու է ավելի քան 200 շան ցեղատեսակ, սակայն միջոցառման գլխավոր հերոսը «Հայկական գափռն է»:

Միջոցառումը կայանալու է Հայաստանում` Շիրվանզադե 24ա հասցեով, սկիզբը 10:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել