Նկատել եք, որ որևէ մարդաշատ վայրում կայանված տաքսիների վարորդները կարող են իրարից ուղևոր փախցնելու համար իրար հետ վիճել, քաշքշել, խռովել, սակայն ուղևոր չեղած կամ ուղերթից վերադարձած ժամանակ գոյակցում են խաղաղ, ուս ուսի, ախպերավարի...
Մեր քաղաքական ուժերից երկուսի վարքագիծը շատ նման է այդ տաքսիստների վարքագծին՝ ընտրությունների ժամանակ «ուղևոր», այս դեպքում ընտրող փախցնելու համար չոքում են իրար բկի, կսմթում, երիտգվարդիականների մակարդակով միմյանց ռմբահարում, սակայն ընտրություններից հետո նախկինում միմյանց գրեթե գենետիկ անհամատեղելիության հավաստիացումներ տված քաղաքական ուժերը իրենց տարբեր գվարդիականներով հանդերձ շարունակում են խաղաղ գոյակցել՝ ասես ոչինչ էլ չի եղել... Հետընտրական շրջաններում ինչ-որ նվազում են բարձրաձայնվող թերացումների և ապօրինությունների թիվը...
Կամ մշտապես եղեք կոռեկտ միմյանց նկատմամբ կամ էլ գտեք միմյանցից «պասաժիր» փախցնելու առավել քաղաքակիրթ բառապաշար... Ի վերջո համարյա նույն «սերվիսի» վարորդներ եք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել