Փող ուղարկեք... Դուք լիքը փող ունեք... Մի քանի օր առաջ ինձ մեղադրեցին, թե սուտ եմ ասում, ու եվրոպացիները լավ չեն ապրում... Ես էլ պաշտոնական տվյալներ մեջբերեցի՝ Եվրամիությունում միջին տարեկան աշխատավարձը կազմում է 50 հազար դոլար.... Եթե դուք, հայեր, անձամբ լավ չեք ապրում, ու ձեր ընտանիքի եկամուտը չի կազմում 50 հազար դոլար, շատ ցավալի է, բայց երեւի չարժե մեղադրել ուրիշներին իրականությունը խեղաթյուրելու մեջ... Ինձ թվում է՝ դրսի հայերը պարզապես փող չեն ուզում ուղարկել... Հիշեք՝ 1967 թվականի իսրայելաարաբական պատերազմից առաջ ողջ աշխարհի հրեաները ԵՐԿՈՒ ՄԻԼԻԱՐԴ դոլար հավաքեցին ու հաղթեցին արաբական պետությունների դեմ պատերազմում.... Հայերը՝ 10 միլիոն ողջ աշխարհում, տարեկան այդ թելեթոններում հավաքում են առավելագույնը 25 միլիոն... Ուշադրություն՝ ՏԱՐԵԿԱՆ աշխարհի հայերը հրաժարվում են ընդամենը ՄԻ ՊԻՑՑԱՅԻՑ՝ երկուսուկես դոլարից... Ոչ թե շաբաթը մեկ, ոչ թե ամսական... ՏԱ-ՐԵ-ԿԱՆ մի պիցցա պակաս են ուտում... Այսինքն` տարին 364 օրը պիցցա են ուտում, էն մի օրը նվիրում հայաստանցիներին... Բայց ինչ շքեղ են նվիրում... Այդ մի պիցցան հայաստանցիներին ու ղարաբաղցիներին նվիրելու նոյեմբերյան այդ հադիսավոր արարողությունը ամեն տարի տեսել եք... Տպավորիչ է...



