ArmComedy հումորային նախագծի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը հյուրախաղերի են մեկնել ԱՄՆ։ Նրանք մասնակցելու են The Tonight Show with Conan OBrien հայտնի թոք շոուին։
Tert.am Life–ի հետ զրույցում Սերգեյ Սարգսյանը պատմեց հյուրախաղերի մեկնելու առաջարկի և Քոնանի հաղորդմանը մասնակցելու մասին։ «Armenia Tree Project և Ամերիկայի հայկական համագումար կազմակերպությունների հրավերով եկել ենք ԱՄՆ` համերգային հյուրախաղերի։ Համերգներն անցնում են սթենդ–ափ ժանրում։ Տոմսերի գումարն ուղղվելու է Հայաստանի կանաչապատմանն ու անտառների տնկմանը։ Այստեղ կմնանք երկու շաբաթ։ Համերգները կլինեն Բոստոնում, Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում»,– ասաց Սերգեյը։
Վերջինս նշեց, որ երեք օր է, ինչ Միացյալ Նահանգներում են։ Աշխարհահռչակ հաղորդավար Քոնան ՕԲրայենը Սերգեյին և Նարեկին հրավիրել էր մասնակցել իր հաղորդմանը դեռևս նախորդ տարի, երբ Հայաստանում էր։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/04/27/ArmComedy/36384
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել