Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Apple-ը գնել է մի շատ հեռանկարային նախագիծ։ WiFiSLAM-ը զբաղվում է մի տեխնոլոգիայի մշակմամբ, որի շնորհիվ հնարավոր է որոշել մարդկանց տեղը փակ տարածություններում։ Գործարքի արժեքը կազմել է 20 մլն դոլար։
Ինչպես հայտնի է, շինություններում և փակ տարածքներում GPS-ը կամ ընդհանրապես չի աշխատում, կամ էլ կորցնում է իր ճշգրտությունը, այդ իսկ պատճառով օգտագործվում է միայն փողոցներում և բաց տարածություններում։ WiFiSLAM-ը հատուկ ալգորիթմների շնորհիվ որոշում է Ձեր դիրքը Wi-Fi ցանցերի նկատմամբ։
Հուսանք, որ շուտով կտեսնեք Apple-ի քարտեզների խոշոր թարմացումը՝ նոր հնարավորություններով և ֆունկցիաներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել