Մի անգամ Զևսը և Հերան նստել էին ամպերի վրա և նայում էին մարդկանց: Հանկարծ Հերան նկատեց մի տղամարդու, որը պառկել էր ծառի կոճղի մոտ և դառը արցունք էր թափում: Նա շատ խեղճ էր. հագուստը ամբողջովին պատառոտված էր, իսկ կոշիկների վրա այլևս «հալ» չկար:

Հերան խղճաց այդ տղամարդուն և խնդրեց Զևսին.
-Տեսնում ես ա՛յ այն մարդուն, որը լացում է, օգնիր նրան:
-Ես մի քանի անգամ փորձել եմ, բայց նա դեռ պատրաստ չէ,-պատասխանեց Զևսը:
Բայց Հերան շատ էր խղճում էր այդ տղամարդուն և մեկ անգամ էլ փորձեց խնդրել Զևսին.
-Ինչպիսի՛ անսիրտն ես դու: Չէ ՞ որ դու ոչինչ չես կորցնի, եթե օգնես այդ խեղճ մարդուն: Տես, նա ոչ ուտելու բան ունի, ոչ  հագնելու:
Զևսը ծիծաղեց.
-Լավ, ես կկատարեմ քո խնդրանքը: Բայց իմացիր՝ նա դեռ պատրաստ չէ:
Եվ անամպ երկինքը մի պահ մթագնեց, կայծակը ժայթքեց: Կարծես աշխարհը մի ակնթարթ կանգ առավ: Եվ ահա նորից ամեն ինչ իր տեղն ընկավ` ժպտաց արևը և սկսեցին դայլայլել թռչունները:
Այդ պահին աղքատ մարդու ճանապարհին հայտնվեց մի պարկ`լի ոսկով ու փողով: Տղամարդը վեր կացավ` առանց գլուխը բարձրացնելու, քայլեց և մի փոքր քայլելուց հետո ոտքով հարվածեց պարկին: Վախենալով, որ կոշիկները ամբողջովին կպատառոտվեն, նա գնաց մյուս կողմ: Տխրությամբ տեսնելով, որ կոշիկի վրա նոր անցք է հայտնվել, նա փնթփնթալով առաջ գնաց…
Եթե դուք օգնության եք սպասում վերևից, պատրաստ եղեք այն ընդունել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել