Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր համակարգչի մկնիկը ունի մի քանի հետաքրքիր ֆունկցիաներ, որոնց մասին շատ քչերը գիտեն: Օրինակ՝
1.Տեքստի նշում. մենք բոլորս էլ գիտենք, որ մկնիկով տեքստը կարելի է նշել ձախ սեղմակը պահելով, բայց դա միայն այն դեպքում, երբ տեքստը շատ կարճ է: Երկար տեքստեր նշելու համար դուք կարող եք նշել մի հատված, հետո սեղմած պահել Shift ստեղնը և գնալ տեքստի այն մասը, որտեղ ցանկանում եք՝ շարունակելով նշումը:

2.Բրաուզերում առաջ-հետ գնալը: Այս դեպքում նույնպես օգնության է գալիս Shift ստեղնը, սեղմած պահեք,այնուհետև առաջ կամ հետ տարեք մկնիկի ցուցիչը բրաուզերում հետ գնալու համար:

3.Մեծացում-փոքրացում: Եթե գտնվում եք մի կայքում, որտեղ շատ դժվար է տեքստը կարդալը, ապա կարող եք սեղմած պահել Ctrl ստեղնը և մկնիկի պտտվող մասի օգնությամբ մեծացնել կամ փոքրացնել էջը:

4.Շատերը տեղյակ են, որ տեքստում բառը նշելու համար պետք է ցուցիչը պահել բառի վրա և սեղմել երկու անգամ, իսկ եթե ուզում եք ամբողջ ՏՈՂԸ նշել, ապա պետք է սեղմեք ԵՐԵՔ անգամ:

5.Եթե ուզում եք հղումը բացել նոր պատուհանում, ապա պետք է սեղմեք մկնիկի պտտվող մասի վրա, իսկ եթե այն արդեն փչացել է, կարող եք օգտվել Ctrl կոճակից, որը նույն արդյունքն է տալիս :)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել