Երևանի բնակիչն իրեն կարծես սարդոստայնի տակ կամ սարդոստայնի մեջ է զգում: Բակերից, փողոցներից, եթե վերև նայես, ապա կնկատես, որ ամբողջ երկինքն ու չորս կողմը լարանցումներ են՝ թաղամասից թաղամաս, փողոցից փողոց, շենքից շենք, տնից տուն…
Սկսած դեռևս 1990-ականներից, երբ ողջ ազգս էլեկտրիկ ու էլեկտրատեխնիկ էր, ապօրինի ու օրինական լարանցումների հեղինակ, ամբողջ Երևանը դարձրին լարանցումների սարդոստայն, որն առ այսօր կա ու կարծես չի կարգավորվում:
Ժամանակն է, որպեսզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ղեկավարները մտածեն նաև այս ուղղությամբ…
Շատ փնթի, անսիստեմ և «կուստարնի» քաշած լարանցումներ են՝ տգեղ, տհաճ և ճնշող…
Նաև վտանգավոր…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1023454657785185?notif_t=close_friend_activity¬if_id=1493277543793396
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել