Ուզում եմ մտքերս արտահայտել «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր թե` կարող ես 3» նախագծի վերաբերյալ…
Նախ ուզում եմ սկսել նրանից, որ ինչպես միշտ անարդար ձևով, հերթական կազմակերպված մրցույթն է, որովհետև դեռ չի եղել «Շանթ»- ի եթերում նախագիծ, որտեղ կհաղթի արժանի մասնակիցը, սկսած «Հայ Սուպերսթար» նախագծիծ, որտեղ թե `Միհրան Ծառուկյանի, թե` Աննա Ավետյանի ժամանակից սկսվեց անարդարությունը և շարունակվում է մինչ այսօր:
Կոնկրետ «Պարիր թե` կարող ես 3» նախագծի մասին եմ ուզում խոսել հիմա..
Մենք սովորենք միշտ նախընտրել դրսից եկածներին, իսկ մեր տեղի հայերը թքեն ու հիաստափված հեռանան երկրից, իմանալով , որ տվյալ հաղթող մասնակիցը, իր երկրում առաջին փուլ, նույնիսկ չանցած, հայտնվելով 2-3 անգամ վտանգավոր գոտում, կարողացավ ոչ իր տվյալների և ձայների շնորհիվ առաջին տեղում հայտնվել:
Ըստ իմ հավաստի աղբյուրներից, տեղեկացա, որ նրան աջակցելու են եկել մարդիկ ԱՄՆ-ից . ովքեր արդեն մեկ անգամ հաղթանակ են ապահովել իրենց սանին «Փոլ»-ին:
Իսկ «Շանթ» հեռուստաընկերությունը հովանավոր չկորցնելու համար ընդառաջում է նրանց: Ափսոս որ մեր տեղի հայ մասնակիցը , որը հրաշալի է պարում և պրոֆեսիոնալ պարուհի լինելով, ամբողջ պրոեկտի ընթացքում, չհայտնվելով գոնե մեկ անգամ, նույնիսկ վտանգավոր գոտում, չհաղթեց: Հաղթեց այն մարդը , որը լինելով հայ «Եվրիտով» է շփվում ծնողների հետ և պարծենում է դրա համար: Չեմ կարողանում հասկանալ Իսրայելի համար ծառայելը ինչ օգուտ է բերելու հայ ազգին : :
Իսկ մեր հայ աղջիկը, իր սեփական հողի վրա , որը դեռ ապագայում շատ օգտակար կլիներ մեր հայ ազգին «պարտվեց»: Վերջապես երբ ենք մենք գնահատելու մեր ունեցածը արժանվույն:
Պ.Ս. Քանի որ առջևում դեռ այս պրոեկտը շարունակվելու է, խորհուրդ չեմ տալիս մասնակցել «Շանթ» հեռուստաընկերության, ոչ մի նահագծի, որովհետև դեռ ոչ մի մրցույթում չի եղել իրական հաղթող, որը որ պետք է հաղթեր:
Իսկ ես լինելով ուղղակի հեռուստադիտող, որը միշտ հետևել է այս նախագծին, հիասթափված եմ……



