Էրեկ Ազատությունով լսում էի Փակ շուկայի նախագիծը /թե ում ա պետք, եթե արդեն ավարտում են շինարարությունը/ վերջապես մասամբ գաղտնազերծված ճարտարապետին:
Ուժաս ի շոկ
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է շենքը մոտեցնել Աղաբաբյանի նախագծին, ճարտարապետը պատասխանեց. - «Անկեղծ, ես կուզեի, որ այդպես լիներ, բայց եթե տան այդ հնարավորությունները եւ ընդունենք պատվիրատուի եւ բոլոր մարդկանց կամքը, ովքեր մասնակցում են տվյալ աշխատանքին, միգուցե մաքսիմալ կլինի այս ցանկությունը: Պատվիրատուն ասաց` խնդրում եմ երկու առաջարկություն էլ ներկայացրեք իմ կողմից, իսկ պատվիրատուն ցանկություն ուներ մինչեւ չքանդված կամարների մասով ամբողջությամբ դնել հարկեր, այսինքն մոտավորապես այնպես, ինչպես հիմա կա: Պատվիրատուն ուներ ուրիշ առաջարկություն եւս՝ պահպանելով արտաքին մասը, որը մենք քննարկել էինք, բայց էսկալատորը նախկին պրոյեկտում մենք դրել էինք 5 թռիչք այս կողմ, իսկ հիմա ինքը ցանկություն ուներ բերել առաջ»
այսինքն, օրենք֊մորենք՝ թքած, կարեւորը պատվիրատուի կամքը, մաման-ծաղկաման
Ժամանակային անճշտությու՞ն, պարոն Բարսեղյան, էդ ի՞նչ ա, առանց նախագծի շենքի մայրիկը լացացնելը անճշտությու՞ն ա, բա ամո՞թ չի, դուք ճարտարապետ եք, թե ադվոկատ
Այսօր ասել` ամբողջական մի պրոյեկտ կա, որն կարելի է ներկայացնել կամ ցուցադրել, կա, բայց սա աշխատանքի մի հատված է միայն եւ սա առաջարկություն է, որը քննարկվում է տարբեր մասնագիտական շրջանակներում, երբ դա ավարտվի, իհարկե, ի ցույց կդրվի
Բան չհասկացա, նախագիծ կա՞, թե չկա, նախագիծ ա, թե առաջարկություն, նայել կարելի՞ է, թե չէ
Իսկ մարդամեկը շինարարությունը արդեն ավարտում ա