Էրեկ Ազատությունով լսում էի Փակ շուկայի նախագիծը /թե ում ա պետք, եթե արդեն ավարտում են շինարարությունը/ վերջապես մասամբ գաղտնազերծված ճարտարապետին:
Ուժաս ի շոկ
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է շենքը մոտեցնել Աղաբաբյանի նախագծին, ճարտարապետը պատասխանեց. - «Անկեղծ, ես կուզեի, որ այդպես լիներ, բայց եթե տան այդ հնարավորությունները եւ ընդունենք պատվիրատուի եւ բոլոր մարդկանց կամքը, ովքեր մասնակցում են տվյալ աշխատանքին, միգուցե մաքսիմալ կլինի այս ցանկությունը: Պատվիրատուն ասաց` խնդրում եմ երկու առաջարկություն էլ ներկայացրեք իմ կողմից, իսկ պատվիրատուն ցանկություն ուներ մինչեւ չքանդված կամարների մասով ամբողջությամբ դնել հարկեր, այսինքն մոտավորապես այնպես, ինչպես հիմա կա: Պատվիրատուն ուներ ուրիշ առաջարկություն եւս՝ պահպանելով արտաքին մասը, որը մենք քննարկել էինք, բայց էսկալատորը նախկին պրոյեկտում մենք դրել էինք 5 թռիչք այս կողմ, իսկ հիմա ինքը ցանկություն ուներ բերել առաջ»
այսինքն, օրենք֊մորենք՝ թքած, կարեւորը պատվիրատուի կամքը, մաման-ծաղկաման
Իսկ մարդամեկը շինարարությունը արդեն ավարտում ա