168.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 2-ին Սոչիում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Դա լրագրողներին հավաստել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես կարող եմ դա հաստատել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Մարտի 16-ին Մոսկվայում ընդունելով Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերին՝ Պուտինը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին սպասումէ մայիսի 2-ին: «Լավագույն մաղթանքներս փոխանցեք ֆեդերալ կանցլերին: Մենք տիկին Մերկելի այցին սպասում ենք
մայիսի 2-ին»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/04/26/786574.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել