168.am-ը գրում է․

Image result

Օքլենդ քաղաքում (Նոր Զելանդիա) 101­-ամյա մարզուհի Ման Քաուրը՝ Հնդկաստանից, հարյուրմետրանոց վազքատարածությունը հաղթահարել է մեկ րոպե 14 վայրկյանում: Այս մասին հաղորդել է BBC­-ն:

Նշվում է, որ Վետերանների համաշխարհային խաղերում Քաուրը եղել է միակ վազորդուհին այդ տարիքային կատեգորիայում: Կինը բժշկական ստուգում է անցել մրցումների սկսվելուց առաջ: Քաուրն սկսել է սպորտով զբաղվել 93 տարեկանում: Նա ֆիզիկական ակտիվությամբ հետաքրքրվել է որդու՝ Գուրդեւի հետ միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել