Aysor.am-ը գրում է.
 Կառավարության դիմաց հավաքված «Առինջ մոլ», «Փեթակ», «Սուրմալու», «Ֆիրդուսի» առևտրի կենտրոնների առևտրականների շուրջ երկու ժամ տևած հանդիպումն ավարտվեց կառավարության ներկայացուցիչների հետ։
 Կառավարությունում նրանք հանդիպել են Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի, ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի հետ։
 Առևտրականները հանդիպումից գոհ են, նրանց բարձրացրած հարցերը լուծում կստանան։ Ակցիայի մասնակիցները ծափերով հեռացան կառավարության շենքի մոտից։
Ավելի վաղ նշել էինք, որ առևտրականները պահանջում էին իրենց ազատել ավելորդ հարկերից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել