Associated Press-ը հիացած է Լոս Անջելեսում դեպի Թուրքիայի հյուպատոսարան երթի մասնակից փոքրիկ հայուհու պահանջատիրությամբ Yerkir.am-ը գրում է.
 ՀՅԴ կառույցների և Հայ Դատի գրասենյակների ջանքերով ամբողջ աշխարհում կազմակերպված Արդարության ամենամյա երթը, որն ավարտվում է տվյալ երկրում թուրքական հյուպատոսարանի առջև, երեկ անցկացվել է նաև Լոս Անջելեսում:
 Միջազգային մամուլի, այդ թվում` Associated Press-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել փոքրիկ հայուհին, ով ղեկավարել է երթի մասնակից մի խմբի: Կայքը հիացմունք է հայտնել երեխայի մասին, որի հնչեցրած «Ի՞նչ ենք ուզում՝ արդարություն, ե՞րբ ենք ուզում՝ հենց հիմա», «1915՝ այլևս երբեք» վանկարկումները կրկնել են մեծահասակները: 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել