Էքսցենտրիկ երիտասա՞րդ, թե՞ կոնսերվատիվ մադամ. Ֆրանսիայի նախագահը հայտնի կլինի մայիսի 7-ինNewmag.am-ը գրում է.

Ծայրահեղ-ձախակողմյան քաղաքական թևի ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոն, ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության թեկնածու Մարին Լը Պեն, Առաջ շարժման ղեկավար Էմանուէլ Մակրոն և Հանրապետական Ֆրանսուա Ֆիյոն: Ահա այս 4 թեկնածուներն էին պայքարում նախագահ դառնալու համար:

Ֆրանսիայի այս ընտրությունները կհիշվեն որպես 21-րդ դարի ամենասկանդալայինը: Կոռուպցիա, խաբեություն, հեռախոսների գաղտնալսում: Քարոզարշավի ընթացքում թեկնածուները միմյանց քննադատում էին` ուղիղ եթերում:

Առաջին փուլի արդյունքը հայտնի է: Ամենաշատ ձայները հավաքել է Էմանուել Մակրոնը` մոտ 24 տոկոս: Երկրորդ հորիզոնականում է Մարին Լը Պենը` 22 տոկոս: 20-ական տոկոս էլ հավաքել են Ֆրանսուա Ֆիյոնը Ժան Լյուկ Մելանշոնը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել