Tert.amLife-ը գրում է.

Black Star խմբի ռեփեր Մոտն ամուսնացել է։ Նա և ընտրյալը` մոդել Մարիա Գուրալին, զագսով ամուսնացել էին դեռևս նախորդ տարվա օգոստոսին։ Զույգի պսակի արարողությունն ու հարսանյաց հանդեսը կայացել է  երեկ ` ապրիլի 24–ին։  Զույգն ընտրել է ապրիլ ամիսը, քանի որ 3 տարի առաջ հենց ապրիլին են հանդիպել։

Tatler–ը գրում է, որ Black Star–ի տղաները միայն առաջին հայացքից են անկառավարելի, իրականում նրանք հուսալի ամուսիններ են։ Զույգը մեծ խնջույք է կազմակերպել հարսանիքի առթիվ։ Նրանց հարսանիքին ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, այդ թվում` Black Star–ի անդամները։ Խնջույքի ժամանակ ռեփերը երգ է նվիրել սիրելիին։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել