ԵԽԽՎ-ն ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշում կայացրեց Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը` կապված այդ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ։ Սա լրջագույն քաղաքական որոշում է։
Թուրքիան մինչև քվեարկությունը հայտարարում էր այդ պարագայում ընդհուպ ԵԽ-ին իր անդամակցությունը դադարեցնելը դիտարկելու նպատակահարմարության մասին։
Թուրքիա-Եվրոպա սուր հակամարտության ևս մեկ ռաունդ երաշխավորված է։
Հ.Գ. Այս որոշման մեջ անուրանալի մեծ դերակատարություն է ունեցել մեր պատվիրակության հնաբնակը՝ Արմեն Ռուստամյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել