Թուրքիա-Եվրոպա սուր հակամարտության ևս մեկ ռաունդ երաշխավորված է


15:13 , 25 ապրիլ, 2017

Похожее изображениеԵԽԽՎ-ն ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշում կայացրեց Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը` կապված այդ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ։ Սա լրջագույն քաղաքական որոշում է։

Թուրքիան մինչև քվեարկությունը հայտարարում էր այդ պարագայում ընդհուպ ԵԽ-ին իր անդամակցությունը դադարեցնելը դիտարկելու նպատակահարմարության մասին։

Թուրքիա-Եվրոպա սուր հակամարտության ևս մեկ ռաունդ երաշխավորված է։

Հ.Գ. Այս որոշման մեջ անուրանալի մեծ դերակատարություն է ունեցել մեր պատվիրակության հնաբնակը՝ Արմեն Ռուստամյանը։