Երբ լուսանկարիչ Նենսի Բորովիկն իմացավ, որ իր հայրն ու մայրը քաղցկեղով հիվանդ են, նա պատկերացում անգամ չուներ, թե ինչ դժվարությունների նրանք պետք է դիմակայեն: Հիվանդությունը չքայքայեց իրենց ընտանիքը, նրանց անդամներն ավելի մտերիմ դարձան: Հայրը՝ Հոուին, մայրը՝ Լորելը, և նրանց դուստր Նենսին այս հուզիչ ֆոտոշարքը լուսանկարեցին, որոնցում պատկերել են քաղցկեղի դեմ պայքարի ողջ ընթացքը:
Հոուին և Լորելը միաժամանակ տեղեկացվեցին, որ նրանց մոտ քաղցկեղ է հայտնաբերվել:
Ամուսինները 34 տարի է, ինչ ամուսնացած են:
Նրանք պատկերացում չունեին, որ յուրաքանչյուրի մոտ քաղցկեղի 4-րդ փուլն է:
Հոուի մոտ հայտնաբերել էին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
Լորելի մոտ երրորդ անգամ ախտորոշել էին կրծքագեղձի քաղցկեղ:
Նրանց դուստրը լուսանկարել է այն պահը, երբ նրանք երկուսով սափրել էին մազերը:
Քիմիաթերապիայի ճանապարհին
Եվ դրանից հետո երկար սպասումը
Հոուին և Լորելն աջակցում էին միմյանց քաղցկեղի դեմ պայքարի ողջ ընթացքում:
Ամուսիններն անում են ամեն հնարավորը՝ իրար ժպիտ պարգևելու համար:
Քիմիաթերապիան թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես հյուծում էր նրանց:
Նրանք կիսվում էին իրար հետ ինչպես լավ, այնպես էլ վատ նորություններով:
Միասին նրանք կարողացան նշել Հոուի 58-ամյակը, չնայած որ բժիշկները միայն 6 ամսվա կյանք էին տվել նրան:
Չնայած բոլոր դժվարություններին և տառապանքներին՝ Նենսիի ծնողները կարողացան ներկա լինել իրենց դստեր կյանքի ամենակարևոր օրվան և ուղեկցել խորանի մոտ:
«Բացել իմ մահից հետո, բայց նախքան իմ թաղումը»:
Հոուին, Լորելը և նրանց երեք զավակները
Հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո Հոուին լքեց այս աշխարհը՝ իր կնոջ և երեխաների հետ մի քանի հրաշալի ամիս անցկացնելուց հետո: