Որպես կանոն, մեզ հայտնի է աստղերի կյանքի միայն մի կողմը՝ փայլուն եւ տոնական: Նրանց կյանքի հենց այդ կողմին ենք մենք նախանձում, ովքեր՝ լուռ, ովքեր էլ՝ բարձրաձայն: Մենք քննարկում ենք նրանց հոնորարներն ու կյանքի մակարդակը, աստղերի մասին բամբասանքներ լսում:

Հայաստանում հայտնի դերասան Հայկ Մարությանը, չնայած զբաղվածությանը, համաձայնեց իր մասին ներկայացնել մի քանի փաստ, որոնք լայն հասարակությանը հայտնի չեն: «Իմ կյանքի բոլոր փաստերը հայտնի են հանրությանը: Իսկ նրանք, որոնք հայտնի չեն, ես էլ չեմ հիշում»,- նկատեց դերասանը: Բայց, ամեն դեպքում, Հայկ Մարության:

1. Սուրճ չի խմում:
2. Ուտում է բացարձակապես այն ամենը, ինչ տալիս են:
3. Մանուկ տարիքում երազում էր բժիշկ դառնալ:
4. Չի կարողանում պատասխանել հարցին՝ ինչպիսի՞ն է ինքը կյանքում:
5. Չի հիշում՝ մանկության տարիներին ո՞րն է եղել իր սիրելի խաղալիքը:
6. Պլաստիկ վիրահատության կգնա միայն այն ժամանակ, եթե, Աստված մի արասցե, վթարի ենթարկվի:
Նյութը` style.news.am-ի






