Panorama.am-ը գրում է.

Ստրասբուրգում նախօրեին մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 28-ը։ ԵԽԽՎ շրջանակներում տեղի ունեցավ քննարկում՝ պատգամավորներին ուղղված կոռուպցիայի պնդումների թեմայով, որը կազմակերպել էին հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմցիգն ու գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն։

Քննարկմանը ներկա էին նաև «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը հեղինակած «Եվրոպական կայունության նախաձեռնության տնօրեն Ջերալդ Կնաուսն ու «Amnesty International»-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօերն Ջոն Դալհուիսենը։
Գերմանիայի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն ասաց, որ ԵԽԽՎ ավելի քան 100 պատգամավորներ միացել են դեռևս հունվարին ընդունված հայտարարությանը,   որով կոչ էր արվում առանց հապաղելու հաստատել արտաքին, լիովին անկախ ու անկողմնակալ հետաքննություն՝ պատգամավորների ոչ պատշաճ վարքագծի ու կոռուպցիայի բոլոր մեղադրանքներով։
«Մենք իսկապես հայկական ցանց չենք։Մենք ցանց ենք, որ փորձում է պայքարել մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակաության համար։ Այն որևէ կառավարության ոչ դեմ է, ոչ էլ կողմ»,-ասաց Շվաբեն՝ նկատի ունենալով ադրբեջանական լոբբիի «բացահայտումները», թե իբր Շվաբեն, Օմցիգը ու մի շարք այլ պատգամավորներ Հայաստանի լոբբիստներն են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել