Երեք տարի առաջ հայտնի ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը դադարեց տեսահոլովակներ նկարահանել և անբացատրելի կերպով դաշտից  հեռացավ:

ArmStar.am-ի հետ զրույցում  ռեժիսորը նշեց իր պասիվության պատճառը: «Այնպես չէ, որ կորել էի, ուղղակիՀայաստանում չէի, նոր եմ վերադարձել, ինձ պարզապես  դադար էր պետք: Երբեմն մարդիկ որոշումներ են կայացնում, որոնք բացատրություններ չունեն, ես էլ այդպես վարվեցի, իսկ հիմա արդեն Հայաստանում եմ»:

 Սյոմա Կոդաբաշյանի անհետացման փաստը կապում էին երգիչ Արամեի հետ, իրբ նրանք լուրջ վիճել են, և վերջինս ընդմիշտ լքել է երկիրը: Մեզ հետ զրույցում Սյոման նշեց, որ նրանք  մտերիմ ընկերներ են և մինչ օրս շփվում են իրար հետ:

«Հետքարքիր է, որտեղից են այդ լուրերը, ասեմ ձեզ, որ դուք լավագույն լուրերն եք լսել, ես ավելի վատ տարբերակներ էլ գիտեմ»,-ավելացրեց նա` մնացած լուրերի մասին չցանկանալով  բարձրաձայնել:

Մեր այն հարցին, թե պատրաստվում է նորից տեսահոլովակներ նկարել Սյոման պատասխանեց. «Հիմա կոնկրետ առաջարկներ չկան, բայց նաև չեմ պատրաստվում չաշխատել, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել