Картинки по запросу ավծՏնտեսությունն ակտիվ շրջափուլ է մուտք գործում ԱՎԾ-ն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այդ հրապարակումից տեղեկանում ենք, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-մարտին 6,6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Անկում է գրանցվել շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-մարտին ցուցանիշը 9,3 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-մարտի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն աճել է 10 տոկոսով` կազմելով 301 մլրդ 945,1 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 1,5 տոկոսով` կազմելով 69 մլրդ 505,4 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-մարտին նվազել է 0,3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 3,4 տոկոսով: Առևտրի շրջանառությունն ավելացել է 11,3 տոկոսով և կազմել 489 մլրդ 203,1 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 361 միլիարդ 817,8 միլիոն դրամ, 16,1 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-մարտի համեմատ:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,1 տոկոսով (183 հազար 643 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-մարտի համեմատ աճել են 17,4 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 246,8 մլն դոլար, ընդ որում` արտահանումն աճել է 16,5 տոկոսով՝ կազմելով 443,1 մլն դոլար, իսկ ներմուծումը` 17,9 տոկոսով՝ կազմելով 803,7 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել