ԱՐՈՆՅԱՆ՝ ՆԱԽԱԳԱՀ, որովհետև 
Սերժ Սարգսյանից ավելի լավ շախմատ է խաղում,
Րաֆֆի Հովհաննիսյանից ավելի լավ Հայաստանը ներկայացնում է աշխարհին,
Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի լավ Լևոն է,
Բագրատյանի առաջարկած 100 քայլից շատ ավելի քիչ քայլերով հասնում է հաջողության,
Հայրիկյանի նման պատային վիճակների մեջ չի ընկնում,
Գագիկ Ծառուկայնի նման չի սպասում հաջորդ դասին, բոլոր հարցերը տեղում լուծում է,
Արթուր Բաղդասարյանի նման վրազ ոչ-ոքիի չի համաձայնվում:
Եվ որ ամենակարևորն է՝ մեր քաղաքական գործիչներից շատերի նման իրան չեն կարող ռակիրովկա անել, որովհետև ինքն է արքաներին ռակիրովկա անում՝ սև, թե սպիտակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել