Քչերը գիտեն «Սիֆիլիս» հիվանդության անվան ծագումնաբանությունը: Այն բավական հետաքրքիր պատմություն ունի:
Երբ սիֆիլիսը նոր-նոր էր ի հայտ գալիս, անգլիացիներն այն անվանեցին «ֆրանսիական հիվանդություն», ֆրանսիացիները՝ «իսպանական վարակ», գերմանացիներն այն կոչեցին «ֆրանսիական չարիք», իսկ Ռուսաստանում դա տարածվեց որպես «լեհական ախտ»: Լեհերն իրենց հերթին այն կոչեցին «թուրքական հիվանդություն», իսկ թուրքերը դրա տվեցին «քրիստոնեական հիվանդություն» բնորոշումը: Ճապոնացիները ևս զերծ չմնացին դրան անվանում տալուց և կոչեցին «չինական վիշապ»:
Եվ հետագայում միայն իտալացի բժիշկ-պոետ Ջիրոլամո Ֆրակաստորոն 1530 թ․-ին Վենետիկում հրատարակեց «Սիֆիլիս կամ գալիական հիվանդության մասին» վիպերգությունը, որի հերոսը մի հովիվ էր՝ Սիֆիլ անունով, ով իր աստվածամերժ պահվածքի և «խոզերի հետ մտերմության» (լատ.՝ sus - խոզ, հուն.՝ φίλος - ընկեր) համար աստվածների կողմից պատժվել էր սեռական օրգանների հիվանդությամբ: Հենց այդ հովվի անունով էլ հետագայում կոչվեց հիվանդությունը:
Այս ցուցապաստառը քարոզչության նպատակով օգտագործվում էր Մեծ Բրիտանիայում, 1944 թ․-ին: Դրա վրա մասնավորապես գրված էր․ «Բոլոր տղամարդիկ ունեն դրանից: Կանա՛յք, հեռու մնացեք պարահրապարակներից»: Հենց այնտեղ էին զինվորականները նոր ծանոթություններ փնտրում․․․»