Շանհայի ավտոսալոնում չինական BAIC Group-ը տեղավորվել է Մերսեդեսի ցուցադրողների կողքին։ Այցելուները նույնիսկ BAIC BJ80-ը G կլասսի տեղ են ընդունել։ Բայց ոչ, այն G կլասս չէ։

Ներկա պահին BAIC BJ80-ը վաճառվում է միայն Չինաստանում։ Մեքենայից թողարկվել է 2 տարբեր տեսակ՝ դիզելային շարժիչով ու բենզինով։ Գները սկսվում են 280.000 յուանից (մոտավորապես 37.000 դոլար), այնինչ օրիգինալ Mercedes-Benz G կլասսի համար չինացիները պետք է վճարեն 1.329.000 յուան (մոտ 193.000 դոլար)։

Իսկ «Mercedes-Benz» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Տոբիաս Մյուլլերը Ինստագրամի իր էջում ծաղրել է Շանհայի միջազգային ավտոսրահի BJ80 PHEV մեքենան:

Մյուլլերը տեղադրել է մեքենայի լուսանկարը և նկարը մեկնաբանել այսպես՝ «Chinese G-Class — copycat» («Չինական G-Class-կրկնօրինակողը») և ավելացրել կապիկի էմոջի: Ակնհայտ է, որ նա ցանկացել է հետևորդների ուշադրությունը գրավել « Mercedes-Benz»-ի արտադրությանը պատկանող  G-Class-ի և չինական BJ80 PHEV-ի անսովոր նմանությանը:

Image result for BJ80 PHEV

Image result for BJ80 PHEV

北汽BJ80新能源

Image result for BJ80 PHEV

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել