Ով ու երբ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ես չգիտեի, որ ցանկը բավականին մեծ է։
Առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965թ.։
Կիպրոսի խորհրդարանը ճանաչեց 1982թ.։
Ռուսաստանի դուման 1995թ. պաշտոնապես քննադատեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։
Կանադայի սենատը 2002թ. ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց ցեղասպանությունը։ 2004թ. պառլամենտի Համայնքների պալատը ճանաչեց 1915թ. հայերի ցեղասպանությունը։
Լիբանանի Ազգային ժողովը 1997թ. ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց ու քննադատեց Հայոց ցեղասպանությունը։
Բելգիայի Սենատը 1998թ. ճանաչեց և Թուրքիայի կառավարությանը կոչ արեց ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը 2001թ. ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը։
Հունաստանի խորհրդարանը ճանաչեց 1996թ.։
Վատիկանը՝ 2000թ., ի դեմս Հռոմի պապ Յոհան Պավել II-ի՝ ճանաչեց ու քննադատեց ցեղասպանությունը։
Իտալիայի խորհրդարանը ճանաչեց 2000թ.։
Արգենտինայի Սենատը 2004թ. դեկլարացիայով հայտարարեց հայ համայնքի հետ 1915թ. ցեղասպանության վերաբերյալ սոլիդարությունը։
Սլովակիայի խորհրդարանը 2004թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Նիդերլանդների ներկայացուցչական պալատը ճանաչեց 2004թ.։
Վենեսուելայի խորհրդարանը՝ 2005թ.։
Լեհաստանի խորհրդարանը ճանաչեց 2005թ.։
Լիտվան քննադատող ռեզոլյուցիա ընդունեց 2005թ.։
Չիլիի սենատը ցեղասպանությունը քննադատող որոշում ընդունեց 2007թ.։
Բոլիվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2014թ.։
Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց ու քննադատեց 2015թ.։
Լյուքսեմբուրգի խորհրդարանը 2015թ. ռեզոլյուցիա ընդունեց՝ ճանաչելով հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը։
Բրազիլիան ճանաչեց 2015թ.։
Պարագվայի Սենատը պաշտոնապես ճանաչեց 2015թ.։
Գերմանիայի Բունդեսթագը 2016թ. ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը։
Հայոց ցեղասպանությունը տեղային կառավարման մակարդակով ճանաչված է Ավստրալիայում, Արգենտինայում, Կանադայում, Շվեյցարիայում, Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում։
Հայոց ցեղասպանությունը ճանաչված ու քննադատված է նաև որոշ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից՝ Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի խորհուրդ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ և այլն։
Շատ շնորհակալ կլինեմ, եթե որևէ քաղաքագետ հակիրճ ու հոդաբաշխ գրի ստորև, թե ի վերջո ինչ կկատարվի, եթե պաշտոնական Թուրքիան ընդունի ցեղասպանության փաստը։ Ի՞նչ քայլեր կհետևեն դրան։