Բա ի՞նչ, ժողովուրդ ջան, մեր քաղաքապետարանն ու կառավարությունը հո էշ չե՞ն, որ պարսիկ տուրիստների համար սիմվոլիկ ու պրակտիկ լուծումներով Հայաստանը ավելի գրավիչ թիրախ դարձնեն։ Նախ՝ պարսիկը բա մեր հագո՞վ տուրիստ ա, որ մի հատ էլ իրանց փշի-փշի անենք, մենք մենակ եվրոպացիների վրա ենք ստավկա անում, ընդ որում, օդանավակայանում ԴՆԹ թեստ ենք անում, ու եթե պարզվում ա, որ ինչ-որ ազնվական տոհմի ներկայացուցիչներ չեն, այլ ուղղակի բառադի պլեբեյներ, դեպորտ ենք անում։
Բնականաբար, նման ազնվազարմ հյուրերի համար էլ համապատասխան թաշախուստա ենք պատրաստում, որն անկասկած խթանում ա նրանց հոսքը դեպի Հայաստան՝ մասնավորապես վարդագույն ֆլամինգոների ու 150 հազարանոց զուգարանների տեսքով։
Իհարկե կարելի էր, ասենք, ուղղակի կանոնակարգել ծառայություններ մատուցող ոլորտը, այնպես, որ խեղճ պարսիկներին չկթեին ու մի հատ էլ մուննաթ անեին, կարելի էր ինչ-որ պարսիկների համար շատ հաճելի ու սիմվոլիկ բաներ անել (գրքի մայրաքաղաք ենք, ասենք՝ Նիզամիի մեծ պոստեռ խփել երևացող տեղ) և այլն, և այլն։
Բայց դե մեր ազնվատոհմիկ ցեղակրոնները ո՛չ բյուջեի խնդիր ունեն, ո՛չ էլ էդ երրորդ սորտի տուրիստների հալն ու հավեսը։ Համ էլ մի երկու հատ պոստեռի վրա էդքան փող ատկատ չես անի, ինչքան 150 հազար դոլարանոց բիոզուգարանների։



