Պատրաստելու համար մեզ հարկավոր է`
թխվածքաբլիթ ladyfingers (կանացի մատիկներ)- 16 հատ,
սպիտակ շոկոլադ – 30 գ.,
բանան – 2 հատ,
լուծվող սուրճ – 1 թ.գ.,
ռոմ – 1 թ.գ.,
կաթ անյուղ – 1/4 բաժակ,
կակաո,
շոկոլադի օշարակ,
եփած սուրճ,
շաքարավազ – 2 ճ.գ.,
կոնյակի էսենցիա – 1/4 թ.գ. 
միջուկ.
պանիր մասկարպոնե – 160 գ.,
բանան – 1 հատ,
բանանի էսենցիա – 1 թ.գ.,
վանիլին – 1/4 թ.գ.,
շաքարավազ – 1/2 բաժակ,
շաքարի փոշի – 1 թ.գ

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթները շարել սինու կամ մեծ ափսեի մեջ: Խառնել կաթը, լուծվող սուչը, ռոմը (կարելի է խնձորի հյութ լցնել), շաքարավազը և կոնյակի էսենցիան: Խառնել մինչև շաքարը լուծվի, քսել թխվածքաբլիթների վրա: Պանիրը լավ տրորել, խառնել բանանը, էսենցիան ու վանիլինը , հետո շաքարավազը և շաքարի փոշին: Լցնել զարդարելու համար նախատեսված ներարկիչի մեջ: Ափսեի վրա դնել ութ հատ արդեն փափկած թխվածքաբլիթ, վրան լցնել բանանի միջուկի կեսը, վրան կակաո ցանել: Շարել թխվածքաբլիթի մյուս շերտը, քսել բանանի միջուկի մյուս կեսը, վրան կակաո ցանել և քերած սպիտակ շոկոլադ: Կարելի է զարդարել բանանով: Դնել սառնարան, զարդարել շոկոլադի օշարակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել