Քանի դեռ հայկական ավանդական "սրաչը" չի սկսվել, հայրենական չուզողությունը չի արտացոլվել ՖԲ տիրույթում, ես իմն ասեմ ու չքվեմ ։))) ես շատ հավանեցի ֆիլմը . Սցենարը "Ամառ Առանց Այգաբացի" և "Մուսա Լեռան 40 Օրը"֊ի միքսն էր , գերակշռում էին դրվագներ "Ամառ Առանց այգաբացից" ։ Ֆիլմը հատուկ նպատակ չուներ լացացնելու , ավելի շատ հայի պայքարող տեսակի վրա էր շեշտը դրված ։ Օսկար Աիզեկը հաստատ հայ չի?? :D :D արտակարգ էր խաղում ։) Ֆիլմի հիմնական մեսսիջը "մեր վրեժխնդրության լավագույն տարբերակը մեր ապրելն ու անկախ պետություն ստեղծելն է" ( իմ զգացածն էր սա) ։ Ակցենտով անգլերենը հատուկ էր արված ( ես ֆիլմը դիտել եմ օրիգինալ տարբերակով, որովհետև ուզում էի ամբողջությամբ վայելել դերասանական խաղը ) ։ Մի խոսքով` ես գոհ եմ ։))))) չեմ էլ կարդալու վատ կարծիքները , որոնք վստահ եմ` լինելու են` այլ կերպ մեզ մոտ չի լինում ։))) այսքանը
Շնորհակալություն ուշադրության համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: