Մի քանի անգամ տեսա դրոշ այրելու մասին հեգնական գրառումներ։ Ամեն տարվա՝ ապրիլի 23-ի երթի ժամանակ համախմբված, իրար հետ քայլում են դաշնակցական, հանրապետական և շա՜տ անկուսակցական երիտասարդներ (ուսանողներ, աշակերտներ, ՀԿ-ների նռրկայացուցիչներ)։
Գուցե այս վիճակը որոշ մարդկանց դուր չի գալիս։ Ինչու՞։ Չգիտեմ։ Հավատացեք այդ երթի գաղափարում դրոշ այրելը անենաառանցքայինը չէ։
Անձամբ էլ դրոշ այրելուց չեմ հրճվում։ Մյուս կողմից ՝ դրոշ էլ կա, դրոշ էլ։ Այդպես իրենց չմարող պահանջատիրության մասին են հիշեցնում դաշնացական երիտասարդները։ Մյուսներն էլ քայլում, լռում, հիշում ու իրենց համախմբվածությամբ ցույց են տալիս միասնություն, որտեղ անչափ ուժ կա։
Դո՞ւք ինչ եք անում, որ քննադատում եք։ Հոդվա՞ծ եք գրել ցեղասպանության մասին։ Թղթին եք հանձնել ցեղասպանությունից փրկված ձեր նախնիների կյանքն ու այն մատուցել միջազգային հանրությա՞նը։ Գուցե լումա՞ ունեք որևէ տեղ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ճանաչման գործընթացին։ Թե կարծում եք, որ միևնույն է դրանով էլ հարց չի լուծվում։
Ասածս ի՞նչ է։ Անգործությունն է ծնում ուրիշի գործը քննադատելու այս արատավոր շղթան։
Ինքներդ արեք որևէ բան ու սեփական անձի նկատմամբ այդքան խստապահանջ եղեք ու Ձեզ հասնող չի լինի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arusyak.pogosyan/posts/1266687290066217
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



