Բաղադրիչներ
- կարագ - 200 գր
- գետնանուշի կարագ (арахисовое масло) - 200 գր
- եղեգնաշաքար - 200 գր
- շաքարի փոշի - 100 գր
- վանիլին - 1 պտղունց
- ալյուր - 700-800 գր
- աղ - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 0.5 թ/գդ
- սոդա - 1 թ/գդ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 120 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 գր
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը: Գետնանուշի կարագը, շաքարավազը, եղեգնաշաքարը, վանիլինն ու կարագը լավ խառնում ենք և ստանում բաց շագանակագույն զանգված:

- Ավելացնում ենք ալյուրը, աղը, փխրեցուցիչը և ստանում համասեռ զանգված: Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, տարածում և 20-25 րոպեով թխում նախօրոք 175 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը տաքացնում ենք, լցնում կտրատած շոկոլադի վրա, կաթսան դնում ենք մարմանդ կրակին և անընդհատ խառնում, մինչև ստանանք համասեռ զանգված:

- Ջնարակը մի փոքր թողնում ենք, որ թանձանա, լցնում ենք խմորի վրա և մի քանի ժամով տեղափոխում սառնարան:

- Ահա և վերջ:

Յուրահատուկ թխվածքաբլիթ , որի համից չեք կշտանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



